Այսօր Բաքվից Երևան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարը Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ:
Այցի շրջանակում Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ: